Այսօր, սեպտեմբերի 19-ին նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կառուցված նախնական պատրաստվածության ռազմական ուսումնական կենտրոն է բացվել։ Կենտրոնի շինանրարությունը մեկնարկել է 2014 թվականին։

baza5

«Բոլորիս շնորհավորում եմ նախնական ռազմական ուսումնական կենտրոնի բացման կապակցությամբ Ախալքալաք, որը կրում է Զազա Փեռաձեի անունը: Այսօրը շատ կարևոր է, ոչ միայն մեր բանակի, զինվորների, այլ նաև այս տարածաշրջանի բնակիչների համար։ Հիշեցնում եմ, որ այս բազան միշտ ունեցել է շատ մեծ նշանակություն, այս բազան 200 տարվա պատմություն ունի։ Երբ, որ 2007 թվականին ռուսական զորքերը լքեցին այս տարածքը, բազան կորցրել էր իր ֆունկցիան։ Այս բազան միշտ էլ եղել է շատ լավ հնարավորություն, որպեսզի տեղի ունենար ինտեգրացիա սոցիալ-էկոնոմիկական ուղղությամբ, քանի որ շատ տեղի բնակիչներ են եղել աշխատանքի և նրանց ներգրավվածությունը միշտ եղել է բացահայտ։ Այդ պատճառով էլ նախնական ռազմական ուսումնական կենտրոնի տեղափոխումն այստեղ բազմակողմանի օգուտ կբերի։ Կենտրոնը պատրաստ է մի խմբում 800 պայմանագրային, ինչպես նաև պարտադիր զինծառայող ընդունել և վերապատրաստել»,- ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

baza3

Խորհրդային բազան դարձել է ժամանակակից ենթակառուցվածքով շինություն, ամբողջովին վերանորոգվել է շենքերը, զորանոցները, ճաշարանները, նորոգվել են ներքին ենթակառուցվածքները և կապի համակարգերը:

«Պաշտպանության նախարարի և պաշտպանության ուժերի գլխավորի կողմից այսօր, քաղաք Ախալքալաքում տեղի ունեցավ նախնական ռազմական ուսումնական կենտրոնի բացումը, ուզում եմ ասել, որ նշված կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ զինված ուժերի համար։ Այս կենտրոնում կիրականացվի այն քաղաքացիական կազմի վերապատրաստումը, ովքեր որ կհայտնեն ցանկություն, որ պայմանագրային ծառայության անցնեն, նրանք երեք ամսյա կարանտինային վերապատրաստում կանցնեն, կստանան նախնական մարտական, ծառայողական գիտելիք, որից հետո տեղի կունենա նրանց բաժանումը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։ Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարարին և պաշտպանության ուժերի մեծին նշված կենտրոնի բացման աջակցության համար»,- ասել է կենտրոնի տնօրեն Զաքարիա Կալանդաձեն։

Սկզբնական մարտական ​​պատրաստության դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, որի ընթացքում նորակոչիկը ռազմական գիտելիքներ և տարրական ռազմական հմտություններ ձեռք կբերի: Նորակոչիկները ապահոված կլինեն սննդով, ռազմական համազգեստով, դաշտային սարքավորումներով, բժշկական ապահովագրությամբ և կացարանով:

Առաջին անգամ Վրաստանի պաշտպանության նախարարության պատմության մեջ, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ սկզբնական մարտական ​​պատրաստության (BCT) դասընթացին ընդունված նորակոչիկները կստանան 500 լարիական աշխատավարձ:

baza4

Հանդիսավոր արարողությունն ավարտվեց հաջողակ զինծառայողների պարգևատրմամբ: Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության ուժերի ղեկավարները և ավագ սերժանտ Զազա Փերաձեի ընտանիքի անդամները, ով հերոսաբար զոհվեց 2008թ.-ի ռուս-վրացական կարճատև պատերազմում: Պաշտպանության նախարարը Զազա Փերաձեի երեխաներին հանձնեց հուշանվերներ:

Իսկ սեպտեմբերի 19-ը հայտարարվեց կենտրոնի օր: