Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 3 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 679:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 72 նոր դեպք, որից 6-ը՝ Ասպինձայում, 9-ը՝ Ադիգենում, 27-ը՝ Ախալցիխեում, 3-ը՝ Ախալքալաքում, 21-ը՝ Բորժոմիում և 6-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 087 անձ։ Ախալցիխեում՝ 464, Բորժոմիում՝ 156, Ադիգենում՝ 154, Ասպինձայում՝ 123, Ախալքալաքում՝ 125 և Նինոծմինդայում՝ 65:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 375 մարդ, որից 42-ը՝ Ախալցիխեում, 355-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 679 դեպքերից, 95-ն արդեն ապաքինվել է, 8-ը՝ մահացել: