Գանձա գյուղում ոչխար են անհետանում: Փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է վարում:

Մի քանի օրվա ընթացքում Գանձա գյուղի տարբեր տնտեսություններից անհետացել է մեկ կամ երկու ոչխար:

Գյուղի բնակիչներից մեկի խոսքով, հունվարի 27-ի առավոտյան նրանք նկատել են, որ ոչխարի հոտից պակասում է մեկ ոչխար: Դրանից հետո պարզվեց, որ այլ բնակիչներից էլ են ոչխար գողացել: Գյուղի մի քանի բնակիչների ոչխարների հոտից մի քանի օրվա ընթացքում անհետացել են մեկ կամ երկու անասուն, ընդհանուր թիվը դեռևս պարզ չէ: Սակայն, գողությունները դադարել են, երբ Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հետաքննությունը:

Վրաստանի ՆԳՆ-ից ռադիո «ՆՈՐ»-ին հաղորդել են, որ փետրվարի 11-ին քաղաքացին դիմել է ոստիկանություն, ով նշել է, որ 10-15 օր առաջ կորցրել է 2 ոչխար:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը ենթադրում է գողություն, այսինքն՝ ուրիշի շարժական գույքի գաղտնի հափշտակություն: Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ նույն ժամանակահատվածով ազատազրկմամբ: