Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղում ապրում են սովորական գյուղական կյանքով, դժգոհում խնդիրներից և երկրի մասին լուրերն իմանալու համար ուզում են դիտել տեղական հեռուստաալիքը:

les

Մերենիան Ախալքալաքի հեռավոր գյուղերից մեկն է: Այն գտնվում է քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Գյուղ տանող ճանապարհը միշտ էլ վատ է եղել, ուստի ոչ բոլոր տաքսու վարորդներն են համաձայնվում գնալ այս ուղղությամբ: Այս գյուղ գնացող տրանսպորտի միջոց չկա: Իմիջիայլոց Ախալքալաքի շրջանի գյուղերում հասարակական տրանսպորտ չի աշխատում: Տաքսին միայն մեկ ուղղությամբ արժե 20-25 լարի: Տեղացիների խոսքերով, նրանց խոստացել են մյուս տարի ճանապարհը նորոգել:

Merenia2

Մերենիան գտնվում է լեռների ստորոտին, գույնզգույն անտառի կողքին, որտեղ աճում են բերքատու ծառեր: Այնտեղ, ըստ գյուղացիների, աճում է պնդուկ, խնձոր, վայրի տանձ, հատապտուղներ… Անտառի բերքը հավաքում են ոչ միայն Մերենիայի բնակիչները, այլև՝ հարակից գյուղերի:

«Պնդուկը հիմնականում ճիճվոտ է: Նախկինում ճիճուների դեմ դեղում էին ուղղաթիռներով, Սովետական միության փլուզումից հետո դադարեցին», – ասում են գյուղացիները:

«Բերքատու» անտառում կան նաև վայրի կենդանիներ: Այդ պատճառով գրեթե ամեն տան բակում խոշոր շուն կա, որոնք նախանձախնդրորեն պահապանում են իրենց տարածքը: Որքանով շները խիստ են օտարների հանդեպ, այդքան հյուրասեր են նրանց տերերը:

Sobaka

Merenia 1

merenia 90

Ինչպես Ախալքալաքի ցանկացած այլ գյուղում, այստեղ ևս հնարավոր չէ գտնել չաշխատող մարդու: Բոլորն ինչ-ոչ բանով զբաղված են: Տղամարդիկ նորոգում են տրակտորները, կտրում ծառեր, երիտասարդ կանայք դաստիարակում են երեխաներին, մեծահասակ կանայք թոնիրում լավաշ են թխում:

«Մենք չունենք ակումբ, ծիսակատարությունների տունը մնաց անավարտ: Ոչ թե մանկապարտեզ, այլ նորմալ դպրոց էլ չունենք: Աշակերտները մոտ 120–ն են: Բասեինից ջուր քաշեցին, մեկ տարի չի անցել արդեն բասեինը փլուզվում է: Անունն եղավ որ կառուցեցին: Այս տարի բերքը շատ վատ է: 90 հարից մենք նույնիսկ 10 տոննա բերք չենք հավաքել, դա կեսի կեսն է: Այո, գյուղի տղամարդիկ գնում են աշխատելու Ռուսաստանում, բայց ոչ բոլորը, իսկ այդ գումարներով, որոնք այնտեղից են բերում ապրելու համար քիչ է», – ասաց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Lavash1

Merenia4

Lavash 2

Merenia 3

Մերենիայում դժգոհում են ոչ միայն վատ բերքից, այլև ոռոգման համակարգի բացակայությունից և հողատարածքի անհավասար բաշխումից:

«Գիտեք, մեր գյուղում քիչ հող կա: Երբ բաժանում էին ամենքին մեկ հեկտար 25 հար էին տալիս: Բայց մեզ մոտ չգիտենք ինչու որոշեցին, որ հողատարածքը քիչ է և, եթե ընտանիքում մեկից երկու հոգի է ապրում 40 հար էին տալիս, եթե 2-ից շատ՝ 80 հար, չնայած մենք իրավունք ունեինք ունենալ 1 հա 25 հար հող: Դա խնդիր է որի առաջ կանգնած է բնակչությունը: Նույնիսկ մեր ունեցած հողերը չենք կարող սեփականաշնորհել», – ասում է Մերենիայի բնակիչ Մեխակ Ղուշչյանը:

eshak meidan

Մերենիայի կենտրոնում խնդրեցին մեզ պարզել, թե ինչու ATV12 տեղական հեռուստաալիքը չի հեռարձակվում իրենց գյուղում:
«Ասացեք, ինչպես կարող ենք անել, որ մեր տարածաշրջանային հեռուստատեսությունը հասանելի դարձնենք մեզ համար: Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Վերջերս տեսա հայկական հեռուստաալիքը ցույց էր տալիս Թբիլիսիի նորընտիր քաղաքապետին՝ ֆուտբոլիստին: Ինչու ենք մենք այլ տեղերից պիտի իմանանք թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում: Իմանալը կարևոր է, չէ», – ասաց գյուղի բնակիչներից մեկը, ով գյուղի կենտրոնում նարդի էր խաղում:

Քրիստինե Մարաբյան