Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Հայկական ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

Առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Հարավ-արեւելյան եւ հարավային ուղղություններում ՊԲ ուժերը խոցել է թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա եւ 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման եւ կրակային խոցման համար:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է. «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ»։

Նշենք, որ երեկվա տվյալներով, պատերազմի սկզբից հայկական կողմը խոցել է թշնամու ընդհանուր 257 անօդաչու թռչող սարք։