Հայաստանում ապրիլի 19-ին կատարվել է 2 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 18 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 799 դեպք, որոնցից 410 503 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 992 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 682 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 304 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 023 341 թեստավորում: