Նիկա Մելիան կարող է, ցանկացած պահի վճարել գրավը և դուրս գալ բանտից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի գործի հետ կապված դատախազությունը հանդես է եկել հստակ պարզաբանմամբ:
«Ինչ վերաբերում է պարոն Մելիայի բանտարկությանը, մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել, որ դատախազությունը այս մասին կատարել է շատ հստակ պարզաբանում: Պարոն Մելիան կամ նրա ընտանիքը, կամ նրա կուսակիցները, թիմակիցները, կարող են վճարել գրավ ցանկացած պահին և դուրս գալ բանտից, թեկուզ՝ այսօր»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: