«Սա սև օր է վրացական ժողովրդավարության համար։ Մենք շատ հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրինագծի հաստատումից», – ասվում է 11 սենատորների հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի ընդունումը հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և կվնասի ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումներին։
«Այս քվեարկությունը տեղի ունեցավ հարյուր հազարավոր վրացիների ցանկությանը դեմ գնալով, ովքեր շարունակում են խաղաղ կերպով բողոքել մի օրենքի դեմ, որը ոչ միայն կօգտագործվի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այլ նաև կխոչընդոտի Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Այս օրենքը, որը պահանջում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք արտերկրից ստանում են իրենց բյուջեի 20%-ից ավելին, իրենց հայտարարել օտարերկրյա գործակալներ, կխեղդի քաղաքացիական հասարակության կարևոր աշխատանքը մի երկրում, որտեղ միջոցները սուղ են: Այս օրենքի ընդունումը հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և կվնասի ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշում են սենատորները, ԱՄՆ քաղաքականության փոփոխությունները կարող են ներառել պատժամիջոցներ, վիզային արգելքներ և ԱՄՆ ուղղակի օգնության վերանայում: