Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 401 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 49 218 դեպք: Ապաքինվել է ևս 2 282 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 33 456 պացիենտ:
Կարանտինում է գտնվում 3 004 քաղաքացի, ստացիոնար բժիշկների վերահսկողության տակ է գտնվում 4 355 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում են ստանում 2 428 մարդ:
Մեկ օրում կորոնավիրուսից երկրում մահացել է 20 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը կազմում է 401 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 2 295 նոր դեպք, ապաքինվել՝ 2 537 պացիենտ: