Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ մայիսի 25-ին, ժամը 01.43-ին, Կազբեգի բնակավայրի մոտակայքում (Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջան) տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի Էպիկենտրոնի մոտակայքում բնակավայրեր չկան, եւ այն դժվար թե կարող էր ավերածություններ առաջացնել, ընդգծում են մասնագետները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կազբեգի բնակավայրից 31 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4.9։

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին ասել է, որ հնարավոր է, որ այդ երկրաշարժին հաջորդեն ավելի թույլ ցնցումներ, բայց դրանք վտանգավոր չեն: