Այսօր՝ մարտի 28-ին, լրանում է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց այցեգրի ճանապարհորդել Եվրամիության երկրներում:
«Անցած չորս տարիների ընթացքում, ավելի քան կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ դեպի Եվրամիության երկրներ կատարել են ավելի քան մեկ միլիոն այց»,- այս մասին իր ֆերյսբուքում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Այսօր լրացել է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիները առանց այցեգրի ճանապարհորդում են Եվրամիության երկրներ/Շենգենյան գոտի:
Այցեգրերի ազատականացումը Վրաստանի համար հատուկ քաղաքական նշանակության ձեռքբերում է, որին նախորդել են բազմաթիվ բարեփոխումներ: Այս քայլով մեր երկիրն էլ ավելի է մտերմացել Եվրոպայի միավորված ընտանիքին: Եվրամիության և նրա անդամ պետությունների կողմից մեր քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդության իրավունքի շնորհումը, էլ ավելի ամրապնդեց Վրաստանի կարգավիճակը որպես հուսալի և արժանի գործընկեր և վերահաստատեց իր ուժեղ աջակցությունը երկրի եվրաինտեգրման գործընթացին: Վրաստանը շարունակում է կայուն առաջընթաց արձանագրել եվրոպական ինտեգրման ճանապարհին, ինչը հաստատվեց Ասոցացման խորհրդի 6-րդ նիստում:
Վերջին չորս տարիների ընթացքում, ավելի քան կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ կատարել են ավելի քան մեկ միլիոն այց Եվրամիության երկրներ/Շենգենյան երկրներ: Առանց այցեգրի ճանապարհորդությունը Վրաստանի քաղաքացիների համար մատչելի է դարձրել նոր հնարավորություններ` էապես նպաստելով զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, մասնագիտական կապերի կամ ընդհանրապես միջանձնային հարաբերությունների ամրապնդմանը: Այս ժամանակահատվածն ուղեկցվեց նաև մարտահրավերներով, որոնց ի պատասխան` համաձայնեցված և հաջող քայլեր ձեռնարկվեցին Վրաստանի կառավարության, Եվրամիության և նրա անդամ պետությունների կողմից:
Հարկ է նշել, որ առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիներին թույլ է տալիս կատարել միայն կարճաժամկետ այցեր առանց այցեգրի: Կարճ այցը նշանակում է 90 օր` ցանկացած 180 օրվա ընթացքում:
Եվրամիության/Շենգենի երկրներում 90 օր մնալուց հետո, Վրաստանի քաղաքացին պետք է լքի այս երկրի տարածքը: Եվրամիության/Շենգենյան գոտի հաջորդ մուտքը հնարավոր է հաջորդ 90 օրվա (ընդհանուր առմամբ 180 օրվա) ավարտից հետո:
Կարճաժամկետ այցելությունները կարող են իրականացվել տարբեր նպատակներով. Զբոսաշրջային, ընտանիքի անդամների/մերձավորների տեսակցություն, գործարար հանդիպում, կարճաժամկետ ուսումնական և փոխանակման ծրագրեր/թրեյնինգներ, դասընթացներ, մշակութային կամ գիտական միջոցառումներին մասնակցություն, բուժում և այլն: Ցանկացած նման այցի տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը. Առանց այցեգրի ռեժիմը չի տարածվում կրթության, աշխատանքի կամ այլ նպատակներով Եվրամիության/Շենգենի անդամ պետություններ երկարաժամկետ այցերի վրա:
Եվրամիության/Շենգենյան երկրի տարածքում երկար ժամանակ մնալու ցանկության դեպքում, Վրաստանի քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանում հավատարմագրված համապատասխան երկրի հյուպատոսական բաժանմունքին, այցեգիր ստանալու համար:
Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, Եվրամիության երկրներում առանց վիզայի ճանապարհորդությունը Վրաստանի համար ունի մեծ քաղաքական նշանակություն, քանի որ երկիրն ավելի է մտերմացել եվրոպական ընտանիքի հետ և նրա անդամ պետությունների կողմից ճանաչվել է՝ Եվրամիության և նրա անդամների համար հուսալի և արժանի գործընկեր: