Ախալքալաքում Մաշտոց և Մալխասյան փողոցների խաչմերուկում այս տարի կտեղադրվի լուսակիր:
Մինչև վերջերս Ախալքալաքում չկար ոչ մի լուսակիր, այս տարի Մաշտոցի և Մալխասյանի խաչմերուկում, Շրջանային դատարանի շենքի մոտակայքում կտեղադրվի քաղաքում 4-րդ լուսակիրը: Ախալքալաքի շրջանի բյուջեից լուսակրի տեղադրման համար հատկացվել է 39 000 լարի:
«Պատճառը, թե ինչու ենք ընտրել լուսակիր տեղադրելու համար հենց այդ խաչմերուկը` այդտեղի հաճախակի ավտովթարներն են: Վարորդները ուշադրություն չեն դարձնում ճանապարհային նշաններին, որոնք տեղադրված են ամբողջ փողոցով մեկ»,- բացատրեց ենթակառուցվածքի, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:
Քրիստինե Մարաբյան