Շուտով կսկսվեն Ախալքալաքի փողոցների բարեկարգման աշխատանքները: Տենդեր-մրցույթը անցկացվել է, պայմանագիրը ստորագրվել:
Կայացավ Ախալքալաքի մի քանի փողոցների տենդեր-մրցույթը: 853 706 լարի չափով մրցույթում հաղթեց «Ջավախ Ավտո Գզան»: Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 25-ին:
Ըստ այդ ծրագրի ասֆալտապատվելու են քաղաքի հետևյալ փողոցները:
Միկոյանի փակուղի – 26 864 լարի
Լոմսաձեի փակուղի – 76 176 լարի
Ծերեթելու փողոց (Մաշտոցի փողոցից մինչ Սարգսյանի փողոց) – 135մ, 109 373 լարի
Մաշտոցի փողոց (Դարբինյանի փողոցից մինչ Ջավախաշվիլու փողոց) – 314մ, 44 535 լարի
Ջավախեթի փողոցի 1 նրբանցք – 167 մ, 71 474 լարի
Ջավախեթի փողոցի 2 նրբանցք – 58 մ, 22.957 լարի
Ջիվանիի միկրոշրջանի վերականգնումը – 364 մ, 171 714 լարի
Դարբինյանի փողոց (Դարբինյանի փողոցից մինչ Մելիքիձեի փողոց) – 145 մ, 80 613 լարի:
Այս աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից:
Շուշան Շիրինյան.