Պետբյուջեի միջոցներով 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում 4 միլիոն 182 հազար 667 լարի արժողությամբ չորս ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում։ Սակրեբուլոն այսօր՝ հունվարի 31-ին, իր նիստում հաստատեց այս բոլոր նախագծերը և տեղական բյուջեից համաֆինանսավորման հատկացումը։
Բոլոր չորս աշխատանքների գումարը կազմում է 4 182 667 լարի, որից 3 973 533 լարին ներդրված է պետության կողմից, իսկ 209 134 լարին տեղական բյուջեի ներդրումն է։
Պետական ծրագրերում տեղական բյուջեն ֆինանսավորում է ընդհանուր նախագծի առնվազն 5%-ը։
Նախագծերը հետևյալն են.
• Սուլդա և Դադեշ գյուղերի ջրմուղ կայանի կառուցում, գլխավոր ջրագծի և ջրամբարի մոնտաժում: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 1 212 895 լարի, որից 1 152 250 լարին հատկացված է պետության կողմից, իսկ 60 645 լարին տեղական բյուջեի ներդրումն է։
• Քարսեպ-Ափնիա ճանապարհի վերականգնում: Աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 1 368 748 լարի, որից պետության ներդրումը` 1 300 311 լարին է, իսկ տեղական բյուջեի ներդրումը` 68 437 լարին:
• Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնում (բետոնապատում): Նախագծի գումարը կազմում է 1 165 024 լարի, որից 1 106 772 լարին հատկացնելու է պետությունը, իսկ 58 252 լարին՝ տեղական բյուջեն։
• Պտենա-Չունչխա ճանապարհի վերականգնում (բետոնապատում): Ընդհանուր գումարը կազմում է 436 000 լարի, պետության մասնաբաժինը՝ 414 200 լարի, տեղական բյուջեինը՝ 21 800 լարի։