Մայիսի 23-25-ը Հայաստանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար՝ նվիրված Ա.Նազարյանին և այս մարզաձևի մյուս անվանի մարզիչներին։ Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էր Մաքսիմ Մկոյանը, որը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը։
Մաքսիմ Մկոյանը մարզիչ Նորայր Կրջացյանի ղեկավարությամբ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում և զբաղեցրեց 3-րդ տեղը։
Մրցումներն անց էին կացվում Երեւանում՝ մինչեւ 15 տարեկան տղաների միջեւ։