Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 295 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 46 817 դեպք: Ապաքինվել է ևս 2537 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 31170 պացիենտ:
Կարանտինում է գտնվում 3 004 քաղաքացի, ստացիոնար բժիշկների վերահսկողության տակ է գտնվում 4 355 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում են ստանում 2 428 մարդ:
Մեկ օրում կորոնավիրուսից երկրում մահացել է 19 պացիենտ, ընդհանուր մահացածների թիվը կազմում է 381 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 943 նոր դեպք, ապաքինվել՝ 1 833 պացիենտ: