Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ այս փուլում բժիշկների համար պարտադիր պատվաստումը չի քննարկվում:
Ինչպես լրագրողներին հայտնել է Տիկարաձեն, բժիշկներն ամենից լավ գիտեն պատվաստման կարևորության մասին:
«Այս փուլում մենք չենք քննարկում բժիշկների պարտադիր պատվաստումը, քանի որ բժիշկներն ամենից լավ գիտեն մեր բոլոր քաղաքացիների և նրանց առողջության համար պատվաստման կարևորության մասին: Ելնելով սրանից՝ մենք ակնկալում ենք, որ նրանք անկախ որոշում կկայացնեն»,- հայտարարել է Տիկարաձեն: