Վրաստանի միացյալ ընդդիմությունը մոտ երկու հազար մարդ է հավաքել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ նոյեմբերի 1-ին անցկացված հանրահավաքին, որի ընթացքում գրեթե բոլոր կուսակցությունների առաջնորդները հաստատել են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու պահանջում են նոր ընտրություններ հայտարարել։
Տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հարթակից հայտարարում են այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։
Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաների շարք է պլանավորում։ Ենթադրություններ են հնչում այն մասին, որ միացյալ ընդդիմությունը, հավանաբար, բոյկոտելու է նորընտիր խորհրդարանը, եթե նոր ընտրություններ չնշանակվեն։ Ռուսթավելու կենտրոնական պողոտան փակ է։