Վարշավայի գագաթաժողովի արդյունքների, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարների, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրի ոչ բլոկային կարգավիճակի մասին, Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուայի հետ:

– Ինչ տվեց Վրաստանին ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովը այս տարվա հուլիսին, կան արդյոք փոփոխություններ:

Վարշավայի գագաթաժողովը ևս մեկ քայլ էր դեպի առաջ, դեպի դաշինքին մեր անդամակցությանը: Բավականին կարևոր որոշումներ են կայացվել, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ տեխնիկապես: Դաշինքը ինքնին, ինչպես որ առանձին պետություններ, պատրաստ է ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերելու, որ Վրաստանի զինված ուժերը լինեն ավելի էֆեկտիվ և ունենան ինքնապաշտպանության ավելի մեծ ներուժ: Սա վերաբերում է բոլոր ուժերին, ինչպես ցամաքային այնպես էլ օդային: Վարշավայի գագաթաժողովի կարևորագույն որոշումներից մեկն այն էր, որ ՆԱՏՕ-ն որոշել է ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգությանը Սև ծովում, ինչպես որ անում է Բալթյան տարածաշրջանում, Բալթիկ ծովում: ՆԱՏՕ-ն գտնում է, որ առանց Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության դժվար կլինի երաշխավորել Դաշինքի անվտանգությունը: Հետևաբար, որոշվեց սկսել ռազմավարական երկխոսություն այդ հարցերի շուրջ, և ի սկզբանե հրավիրեցին Վրաստանին ընդունել ակտիվ դեր այդ քննարկումներում:

– Ինչն է հիմք տալիս ասելու, որ մենք ավելի մոտ ենք դառնում Դաշինքին, կա դրական առաջընթաց այս առումով:

Վերջերս, Վարշավայի գագաթնաժողովից հետո, մեզ մոտ ժամանեց Հյուսիսատլանտյան Խորհուրդը, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի գլխավոր գործադիր մարմինը, և դա այս կառույցի չորրորդ այցն էր Վրաստան, ինչը ինքնին աննախադեպ գործոն է հանդիսանում: Քանի որ այդքան հաճախ Հյուսիսատլանտյան Խորհուրդը չի այցելում որևէ այլ գործընկեր երկիր: Նրանք եկել էին սեպտեմբերին, Վարշավայի գագաթնաժողովից անմիջապես հետո, և այս այցի հիմնական նպատակը այն էր, որ այն որոշումները, որոնք ձեռնարկվել են Վարշավայում կատարվում են կոնկրետ աշխատանքներ, իրականության վերածելու համար այդ ամենը: Նախքան այդ Վրաստան էր ժամանել, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորական կոմիտեն: Միայն այս տարվա մեջ եղել են մոտ 20 հանդիպումներ, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի ձևաչափով տարբեր գերատեսչությունների մակարդակով, այդ թվում Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների մակարդակով: Եվ ինչը որ շատ կարևոր է այս գագաթնաժողովի համար Վրաստան – ՆԱՏՕ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ գագաթաժողովի ընթացքում, կայացավ ՆԱՏՕ – Վրաստան հանձնաժողովի հանդիպում արտգործնախարարների մակարդակով:

– Կառավարությունը «Վրացական երազանք»-ի վարում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականություն, ինչքանով կարող է Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորը ունենալ տարբեր ուղղվածություն, ինչպես է դա ազդում երկրի եվրոպական ինտեգրմանը:

Ոչ մի այլ կառավարություն չի արել այնքան, որքան արել է «Վրացական երազանքը» 4 տարվա իր կառավարման ժամանակ, որպեսզի զարգացնի մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երկար ժամանակ անցկացվում էր աշխատանք, բայց հիմնականում դա ակտիվացավ այն բանից հետո, երբ 2012 թ.-ին իշխանության գլուխ եկավ «Վրացական երազանքը» և շատ շուտով մենք ավարտեցինք այդ աշխատանքները, ստորագրեցինք համաձայնագիրը: Ասոցացման համաձայնագրի հիմնական բաղադրիչներից մեկը համարվում է ազատ առևտրի գոտին, որը համարվում է այնքան դրական գործոն, որը կմերձեցնի մեր բիզնեսը և արտադրությունը Եվրոպականին: Արդյունքում, դա կօգնի մեր պետությանը էլ ավելի ինտեգրվել Եվրոպային: Շատ շուտով, մեր քաղաքացիները, Վրաստանի պետական անձնագրով, կարող են մուտք գործել Շենգենյան գոտի առանց մուտքի արտոնագրերի …
Երբեք նման ինտենսիվ շփումներ չի ունեցել Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական առումով: Ես ներկա եմ գտնվել ՆԱՏՕ-ի շատ գագաթաժողովների, քանի որ երկար ժամանակ աշխատում եմ այդ ուղղությամբ: Չեմ կարող հիշել, որևէ գագաթնաժողով, որտեղ այսքան դրական և կարևոր որոշումներ կայացվեն, և այս ամենը, տեղի ունեցավ այս 4 տարիների ընթացքում …

Այն, որ կառավարությունը ցանկանում է լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ ոչ մի վատ բան չկա, քանի որ բոլոր պետությունները, բոլոր հարևանները ուզում են դա և պարզապես անհնար կլիներ, որ որևէ մեկը չցանկանար ունենալ լավ հարաբերություններ այդպիսի մեծ հարևանի հետ: Ես ուզում եմ ընդգծել այն, ինչը միշտ նշվում է մեր վարչապետի և Արտաքին գործերի նախարարի կողմից, որ այո մենք վարում ենք պրագմատիկ քաղաքականություն Ռուսաստանի հետ և պատրաստ ենք ավելի ամրապնդել այդ հարաբերությունները: Բայց կա մի կարմիր գիծ, որ այս ամենը տեղի չի ունենա ռազմավարական շահերի հաշվին: Իսկ այդ հետաքրքրությունները երկուսն են՝ տարածքային ամբողջականությունը, որից մենք երբեք չենք հրաժարվի, իսկ երկրորդը՝ ազատ ընտրություն մեր ինտեգրման հարցում և մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ:

– Որոշ քաղաքական ուժեր խոսում են երկրի ոչ բլոկային (դաշնային) կարգավիճակի մասին, և դա հայտնի է բնակչության որոշ շրջանակների մեջ, դուք ինչ եք մտածում այս մասին:

Գեղեցիկ է հնչում: Բայց այլ հարց է, թե ինչպես կաշխատի դա գործնականում: Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում և մյուս կողմից, այս թեզը, գործնականում չի աշխատում: Լավ է կախված չլինել որևէ մեկից, սակայն հաշվի առնելով աշխարհագրությունը և իրողությունները Հարավային Կովկասում, Սևծովյան տարածաշրջանում, հաշվի առնելով շահերը, որը ունի Ռուսաստանը մեր երկրի հետ, այս տարբերակը, իրոք, չի աշխատի: Այս թեզը նոր չէ, նույնիսկ 90-ականներում կար խոսակցություն այդ մասին: Փորձում էին նաև ինչ-որ կերպ տեսնել, թե որքանով է դա իրական, սակայն ամենը վկայում էր այն մասին, որ այն չի աշխատելու: Ցավոք, մենք ունենք իրական օրինակներ, ինչպիսիք են Մոլդովան, որը հանդիսանում է տիպիկ ոչ բլոկային պետություն (ոչ մի դաշինքի մեջ չի մտնում), որտեղ, որ այդ կարգավիճակը ամրագրված է սահմանադրությամբ: Սակայն նրանք ունեն նույն խնդիրը տարածքային ամբողջականության հետ կապված, Ռուսաստանի Դաշնության հետ էմբարգո արտադրության հետ կապված, նույն ճնշումը և քաղաքական գործընթացների վրա ազդեցության փորձը տեղի է ունենում Քիշնևում: Ուկրաինան, որը չուներ ոչ մի մտադրություն ոչ այս փուլում և ոչ էլ ապագայում, առնվազն ինչպես որ ներկայումս հայտարարում են Ուկրաինայում, նրանք չեն նախատեսում իրենց անդամակցությունը ՆԱՏՕ: Ինչի համար և պատժվեցին նրանք, քանի որ ցանկանում էին ունենալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, որը կայանում էր ազատ առևտրում, այդ պատճառով, նրանք այս փուլում վճարեցին Ղրիմով, վճարեցին արևելյան Ուկրաինայի կայունությամբ և սա ՆԱՏՕ-ի հետ բացարձակապես կապ չունի: Ոչ դաշնային կարգավիճակը լավ է հնչում, բայց, ցավոք, դա այն չէ, որ կարողանա երաշխավորել մեր երկրի հստակ խաղաղությունը և անվտանգությունը:

Քրիստինե Մարաբյան