Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է քվեարկության արդյունքները ստանալ ամբողջ երկրից, տարածքային հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են շրջանային հանձնաժողովներ և ուղարկվում ԿԸՀ, այնուհետև վերբեռնվում են ԿԸՀ-ի կայք:

Ժամը 1:00-ին, եթե բոլոր մեծամասնական ընտրատարածքներից վերբեռնվել է 1-3, առավելագույնը 20 արձանագրություն, ապա №18, այսինքն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից վերբեռնվել է մոտ 60 արձանագրություն, ընդհանուր տվյալների 47.89%-ը: Քվեարկության վերջնական արձանագրությունները վերբեռնում են` ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգի համաձայն:

Վրաստանի ԿԸՀ-ն շարունակում է տվյալների ընդունումն ու մշակումը: Մենք շուտով կհրապարակենք ընտրությունների նախնական արդյունքները: