Այսօր Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը կազմակերպել էր Դադեշ գյուղից Օֆելյա Իսպիրյանի գորգագործության ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:
Նա ներկայացրեց իր աշխատանքները, սկսած առաջին գորգից: Ներկայացվեցին նրա կողմից հյուսված տարբեր թեմատիկայի գորգեր, այդ թվում կրոնի մասին, հայտնի մարդկանց դիմանկարներ և գորգեր ազգային զարդանախշերով: Նրա համար առանձնակի կարևորություն ունեն իր մտերիմների պատկերներով գորգերը:
Օֆելյա Իսպիրյանը աշխատում է որպես տարրական դասարանների ուսուցիչ, իսկ իր ամբողջ մնացած ժամանակը նա նվիրում է իր սիրած հետաքրքրությանը` գորգագործությանը:
Ինչպես նաև իր աշխատանքում կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության թեման, Հայաստանի և Վրաստանի պատմական հայրենիքները: Գորգագործը ինքն էր խոսում իր աշխատանքի մասին գորգագործության պրոցեսում: Հյուսել գորգեր Օֆելյան սովորել է մորից, երբ նա դեռևս 13 տարեկան էր:
«Ես երկար ժամանակ ունեի մի երազանք՝ անցկացնել գորգերի ցուցահանդես: Նա ունի շատ գեղեցիկ աշխատանքներ: Ինձ իսկապես շատ է դուր գալիս, թե նա ինչպես է համադրում գույներն ու երանգները: Օֆելյան սիրով ներկայացրեց իր բոլոր գործերը: Ես բերել եմ դրանք այստեղ նրա թույլտվությամբ: Նա ինքը նույնպես համաձայնեց գալ», – ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ և Գավառագիտական թանգարանի գիդ Իզաբելլա Ղազարյանը:
Ցուցահանդեսը բաց էր ժամը 12:00-ից մինչև 16:00-ն:
Ինչպես ասում է ինքը Օֆելյան, նա կարող է իր արվեստանոցում երկար ժամեր շարունակ աշխատել: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր իմաստ նրա համար, և նրանց միջոցով Օֆելյան փորձում է փոխանցել իր մտքերը, զգացմունքները, և այն թե ինչն է իրեն հետաքրքրում ու մտահոգում:
Հայկանուշ Կարաբեկյան