Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, երկրի յուրաքանչյուր քաղաքացի կատարում է իր քաղաքացիական պարտքը: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ որոշ նորություններ են մտցվել քվեարկության կարգի մեջ:

– Եթե որոշել եք, թե ում եք Ձեր ձայնը տալու հոկտեմբերի 31-ին, ապա պատրաստվեք գնալ ընտրություններին: Եթե ​​դեռ չեք կողմնորոշվել, թե ում և որ կուսակցության օգտին եք քվեարկելու, միևնույն է գնացեք, ընտրախցիկում կկարողանաք Ձեր վերջնական որոշումը կայացնել:

– Եթե չգիտեք, թե որ ընտրատեղամասում պետք է քվեարկեք, կարող եք ստուգել հետևյալ հղումով ։ Վրացերենով հավաքագրեք ձեր անձնական համարը, ազգանունը և ձեզ ցույց կտա այն հասցեն, որտեղ պետք է քվեարկեք:

– Ձեզ հետ վերցրեք դիմակ, կրեք այն մինչ տեղամաս մտնելը: Պատիտերին փակցված ցուցակներում գտեք Ձեր համարը և հիշեք, որ գրանցողին ասեք այն:

– Ընտրատեղամասի մուտքի մոտ կչափեն Ձեր ջերմությունը: Եթե ​​ունենաք 37 աստիճան կամ ավելի, ապա մի քանի րոպեից պետք է նորից չափեք ջերմությունը: Եթե ​​ջերմաչափը կրկին բարձր ջերմաստիճան է ցույց տալիս, ձեզանից պահանջվում է լքել ընտրատեղամասի շենքը:

– Նորմալ ջերմության դեպքում պետք է անցնեք պիտակավորումը և ախտահանեք Ձեր ձեռքերը: Դուք պետք է թույլ տաք, որ դռան մոտ գտնվող հսկիչը ստուգի ձեր բութ մատը: Դրանից հետո դուք պետք է ախտահանեք ձեր ձեռքերը:

– Մոտեցեք գրանցողներին, ասեք Ձեր համարը պատի ցուցակներից, նրանք Ձեզ կգտնեն սեղանային ցուցակներում, ապա պիտի ստորագրեք: Դրանից հետո նրանք պիտակավորում են Ձեր բութ մատը և Ձեզ տալիս ծրար և 2 քվեաթերթիկ:

– Դուք մտնում եք ընտրախցիկ և քվեարկում եք խցիկում: Ոչ ոք իրավունք չունի խանգարել Ձեզ կամ տեսնել, թե ում եք տալիս Ձեր ձայնը:

– Ձեր ընտրախցիկում կլինի 2 քվեաթերթիկ: Դրանցից մեկում կլինեն պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները և համարները, իսկ երկրորդում` կուսակցությունների անունները: Որպեսզի ձեր քվեաթերթիկն անվավեր չհամարվի, նշեք միայն մեկ համար:

– Որեւէ մեկի հասցեին հայհոյանքներ մի՛ գրեք, դա կտեսնեն միայն այն հանձնաժողովի անդամները, որտեղ քվեարկում եք և դիտորդները, ովքեր մնում են ձայների հաշվարկի ժամանակ:

– Ծալեք քվեաթերթիկները և դրեք ծրարի մեջ, փակեք այն, գցեք թափանցիկ քվեատուփի մեջ և դուրս եկեք ընտրատեղամասից: