Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտասահմանում գտնվող քաղաքացիների համար տեղեկություն է տարածում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված:
Ինչպես հայտարարում են ԿԸՀ-ում, որպեսզի երկրորդ փուլում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարողանան մասնակցել քվեարկությանը, պետք է գրանցված լինեն հյուպատոսարանում կամ Վրաստանի օրենսդրության համաձայն արտասահմանի հասցեով:
«Արտասահմանում գտնվող քաղաքացիների համար, որոնք ցանկանում են մասնակցել Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին և չեն գտնվում հյուպատոսական գրանցման վրա, արդեն կարող են դիմել հյուպատոսական հաստատություններին/դիվանագիտական ներկայացուցիչներին, կամ այցելել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսարանիա դեպարտամենտի կայքէջ (www.geoconsul.gov.ge) և առցանց գրանցել»,- նշված է ԿԸՀ-ի տեղեկությունում: