Խորհրդարանի նախագահը դիմել է Վրաստանի նախագահին արտահերթ նստաշրջան անցկացնելու կապակցությամբ: Այս մասին Արչիլ Թալակվաձեն հայտնել է խորհրդարանի բյուրոյի նիստում:

Ինչպես նշել է Թալակվաձեն, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը արտահերթ նստաշրջանների ժամանակակարգով:

«Վրաստանի Սահմանադրության 44-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, մենք 2020 թվականի դեկտեմբերի 23-ից կհրավիրենք Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջան: Ինչպես գիտեք, դեկտեմբերի առաջիկա օրերին մենք պետք է կարևոր հարցեր և որոշումներ կայացնենք, այդ թվում՝ ընդունենք բյուջեն: Հենց սրա հետ կապված ես դիմում եմ երկրի նախագահին `արտահերթ նստաշրջան գումարելու խնդրանքով:

Ըստ այդմ, Նախագահի համաձայնությամբ, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, մենք հնարավորություն կունենանք արտահերթ նստաշրջան հրավիրել և վերսկսել լիագումար նիստերը և կայացնել բոլոր այն որոշումները, որոնք խորհրդարանի օրակարգում են մինչև տարեվերջ», – հայտարարել է Թալակվաձեն: