Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը մասամբ կվերանորոգվի: Փտած տախտակները կփոխվեն: Տեղական բյուջեից այս աշխատանքների համար հատկացվել է 2 187 լարի:

Տեղ-տեղ միանգամից իրար կողք-կողքի դրված կամրջի տախտակները փտել են, ինչը վտանգ է ստեղծում հետիոտների համար: Միանգամից իրար կողք-կողքի դրված տախտակները փտել են, եւ մշտապես վտանգ կա, որ նոր անցք կգոյանա հետիոտների անցնելու ժամանակ:

Չնայած այն հանգամանքին, որ կամուրջը վթարային է, այս տարի հիմնանորոգում չի նախատեսվում, սակայն այս խնդիրը լուծելու համար կկատարվի մասնակի նորոգում:

Հիշեցնենրք, որ Ախալքալաքի քաղաքապետը 2020 թվականի սեպտեմբերի 4-ին JNEWS-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր. «Հիմա մենք կամրջի վերանորոգման համար ոչինչ չենք նախատեսել: Հաջորդ տարի մենք հիմնովին կվերանորոգենք այն, այնպես որ այս տարի գումար չենք ծախսի վերանորոգման վրա, բայց եթե կամրջի վիճակը ծայրահեղ ծանր լինի, մենք սպասարկման կենտրոնին կխնդրենք փոխել մի քանի փայտե տախտակ, և այդպիսով կկարողանանք ձգել մինչև հիմնովին վերանորոգումը»։

Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել էր 8-10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ իրականացվել է առանձին անցատախտակների մասնակի վերանորոգում: