Էգեյան ծովում 6․6 մագնիտուդով երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիրում, ավերածությունների պատճառ է դարձել, երկրաշարժի արդյունքում առնվազ 4 զոհ կա, 150-ից ավելի մարդ տուժել է:
Ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում, փոխանցում է Reuters-ը։
Երկրաշարժի հետևանքով Իզմիր քաղաքում փլուզվել է 20 շենք, փլատակների տակից դուրս են բերել 70 մարդու:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, 16,5 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Հունաստանում:
Հունաստանի Սամոս կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդ: