ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա:
«Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը», – հաղորդում են Հայաստանի ԱԳՆ-ից:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ «Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժից հոտ, ինչի համար մենք շնորհակալ ենք Երևանին»։
Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ թուրք նախարարը բարձր է գնահատել Հայաստանից ժամանած փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է մարդկային կյանքեր փրկել:
Հանդես գալով Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այս դժվարին ժամանակաշրջանում Թուրքիայում գտնվելով՝ պատրաստ է վստահեցնել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղություն կառուցել։