Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գրեթե բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ գործող նախագահը վերընտրվել է:

Anadolu լրատվական գործակալության կողմից առցանց հրապարակվող տվյալներով՝ Ռեջեփ Էրդողանը ստացել է շուրջ 27.7 միլիոն ձայն կամ քվեների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շուրջ 25,4 միլիոն ձայն կամ քվեների 47.84 տոկոսը:

Գործող նախագահը երկու շաբաթ առաջ ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 49.51, ընդդիմության թեկնածուն՝ 44.88 տոկոսը: