Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18 342-ի, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Վերջին տվյալներով մեր քաղաքացիներից զոհվել է 18 342, վիրավորվել՝ 74 242 մարդ, աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։