Օրերս Երևանում Ջավախք հիմնադրամը գրասենյակ է բացել, որպեսզի օգնի Արցախից Հայաստան եկած ընտանիքներին: Հիմնադրամից հայտնում են, որ ընդլայնում են իրենց գործնեության շրջանակները՝ այսուհետ դրամահավաքը Ջավախքում շարունակվում է ոչ միայն Համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու նպատակով, այլև տարբեր մարդասիրական օգնություն ցուցաբերելու:
«Այսօրվա դրությամբ մենք պատասխանատվություն ենք վերցնում Արցախից եկած ընտանիքների որոշ մասի կարիքները հոգալու համար: Ջավախք հիմնադրամի երիտասարդներս որոշել ենք այս պահին հավաքված գումարի որոշ մասը փոխանցել Համահայկական հիմնադրամին, ինչպես նաև որոշակի ռեսուրսներ ուղղել այդ ընտանիքների կարիքներին: Ամեն ինչ արվում է և կարվի թափանցիկ, բնակչությունը հետևելով մեր հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կարող է ամեն ինչ տեսնել»,- ասում է Ջավախք հիմնադրամի երիտասարդներից Կարեն Պապիկյանն, ով այս օրերին Երևանում զբաղվում է նորաբաց գրասենյակի աշխատանքներով:
Ջավախք հիմնադրամը ամենշաբաթյա սկզբունքով կհրապարակի կատարած գնումների ցուցակը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե կոնկրետ ուր են ուղղվում իրենց հանգանակությունների շնորհիվ գոյացած գումարը:
Ջավախք հիմնադրամից հայտնում են, որ դրամահավաքի երկրորդ փուլում մոտավոր 110 000 դոլար է հավաքվել:
Ինչպես երիտասարդներն են նշում՝ պատերազմի հենց առաջին օրերին ստղեծված Ջավախք հիմնադրամի թափանցիկ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրենք վստահություն են ձեռք բերել ոչ միայն Ջավախքում, այլև Սփյուռքում և Հայաստանոմ:
«Մեր հիմնադրամի միջոցով Արցախին ու արցախահայությանը օգնելու ցանկություն են հայտնում նաև Սփյուռքից: Անընդհատ հեռախոսազանգեր ենք ստանում՝ Գերմանիայից, Մոսկվայից, Ամերիկայի միացյալ նահանգներից: Մարդիկ ուղիղ ասում են, որ բարձր վստահություն ունեն Ջավախք հիմնադրամի նկատմամբ և ուզում են գումար կամ հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան, բայց մեր միջոցով»,- ասում է Ջավախք հիմնադրամի ներկայացուցիչ Կարեն Պապիկյանը:
Ջավախք հիմնադրամի կատարած աշխատնքերին կարող եք ծանոթանալ անցնելով ներքոնշյալ հղումներով.
Ջավախքցիները 3 «Ուազ» են նվիրել Հայաստանին
«Ջավախք հիմնադրամը» 269 130 դոլար է փոխանցել Համահայկականին
«Ջավախք հիմնադրամը» 269 130 դոլար է փոխանցել Համահայկականին
Բավրայի բնակիչները Հայաստանի Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
Ֆոտոպատում. «Ջավախքն Արցախի կողքին է» խաղաղ հանրահավաքից