նորություններ 12 Սեպտեմբերի, 2026 • Այսօր Ախալքալաքը նշեց հիմնադրման 962-ամյակը (Photo)

«Ախալքալաքի օր» տոնակատարությունը, իբրև քաղաքի տոն, նշվում է վերջին տասնամյակում, այս անգամ այն տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին։

 

IMG_2246

IMG_2242

IMG_2187

Քաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց ժամը 15:00-ին: Կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր բոլոր տարիքի հյուրերի համար՝ վարպետության դասերից, մարզական մրցույթներից մինչև համերգ, մանկական զվարճանքներ և հրավառություն:

IMG_2192

IMG_2201

IMG_2203

IMG_2197

Օրը վերածվեց իսկական տոնախմբության, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ մի շարք միջոցառումներ։ Մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները բարձրարվեստ կատարումներով կարողացան ախալքալաքցիներին պարգևել բարձր տրամադրություն։

IMG_2218

IMG_2179

Հայկական ու վրացական ավանդական խոհանոցի, պարի ու երգի, տարազների ու մշակույթի ցուցադրմամբ հանդես եկան տեղի ու այլ քաղաքներից ժամանած անհատները, համույթներն ու խմբերը։

IMG_2170

IMG_2168

Քաղաքի տոնը նշելու համար Ախալքալաք էին եկել գյուղաան համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր բնակավայր իր տաղավարով՝ բնակավայրին բնորոշ համեղ ու տարատեսակ ուտեստներով։

IMG_2279

IMG_2271

IMG_2269

IMG_2335

IMG_2325

IMG_2312

Տոնակատարությանը յուրօրինակ երանգ հաղորդեցին կազմակերպված մարզական խաղերը, ինչպես նաև տարատեսակ ու բազմաբովանդակ միջոցառումները:

IMG_2226

IMG_2144

IMG_2151

Երեկոյան ախալքալաքցիներին սպասվում էր շքեզ հրավառություն և համերգային ծրագիր։

Քաղաքի տոնն ախալքալաքցիների հետ նշելու համար Ախալքալաք էր ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետը։ Նա իր ելույթի խոսքում շնորհավորեց ախալքալաքցիներին քաղաքի օրվա առթիվ։ Տոնակատարությանը ներկա էին նաև Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալ ղեկավարությունը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ և այլք։

IMG_2119

IMG_2135

IMG_2230

IMG_2140

Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների համար միջոցները հատկացվել էին Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝