նորություններ 6 Սեպտեմբերի, 2026 • Ախալքալաքում բացվել է ավտոպահեստամասերի նոր խանութ՝ MadAy (R)

Սեպտեմբերի 5-ին Ախալքալաքում, Թամար թագուհու փողոց 62 հասցեում (նախկին «Լիբերթի» բանկի շենքում) բացվել է ավտոպահեստամասերի նոր խանութ։ Խանութի սեփականատերերի խոսքով՝ բիզնեսն ինքնին սովորական է, սակայն իրենք՝ երիտասարդները, ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց ծառայությունները հաճախորդների համար առանձնահատուկ լինեն՝ հարմարավետ և լայն հնարավորություններով։

MadAy_13

Խանութում կարելի է գտնել տարբեր ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասեր, դետալներ, աքսեսուարներ և յուղեր։ Հնարավոր է նաև պատվիրել ցանկացած ավտոպահեստամաս։ Կախված ապրանքից՝ պատվերը կարող է տևել 2-ից 20 օր։

MadAy_12

Խանութի սեփականատերերը հաճախորդներին առաջարկում են նոր հնարավորություններ՝

  • Անվճար առաքում քաղաքում
  • Անվճար առաքում գյուղեր՝ 300 լարիից ավելի ապրանք գնելու դեպքում
  • Յուղը փոխելու անվճար կետ
  • Շուրջօրյա սպասարկում
  • Անվճար մասնագիտական խորհրդատվություն
  • Ցանկացած ավտոպահեստամասի պատվեր

MadAy_11

MadAy_10

MadAy_9

MadAy_8

MadAy խանութի պատմությունը սկսվել է երկու ընկերների՝ ինչ-որ անսովոր բան ստեղծելու պարզ գաղափարից։ Երիտասարդներ Վլադիմիր Մադոյանն ու Արկադի Այվազյանը միասին որոշել են սկսել սեփական գործը և սովորական բիզնեսում ներդնել իրենց՝ առանձնահատուկ մոտեցումը։

«Թեև բիզնեսն ինքնին սովորական է, քանի որ մեր քաղաքում ավտոպահեստամասերի խանութները շատ են, սակայն մեզ համար սա առանձնահատուկ իրադարձություն է, և մեր մատուցած ծառայությունները նույնպես կլինեն առանձնահատուկ։ Մեզ հետ հաճախորդներին սպասում են մշտական նորություններ և լայն հնարավորություններ», – խանութի բացման ժամանակ ասել է Արկադի Այվազյանը։

MadAy_7

MadAy_6

MadAy_5

MadAy_4

MadAy_3

MadAy_2

MadAy խանութը պատրաստ է շուրջօրյա սպասարկել հաճախորդներին։ Այստեղ կարող եք ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև մասնագետները կօգնեն լուծել Ձեր ավտոմեքենայի հետ կապված ցանկացած խնդիր։

Խանութը գործում է հետևյալ հասցեով՝ ք. Ախալքալաք, Թամար թագուհու փողոց, №62։

Եթե ունեք հարցեր խանութի սեփականատերերին, զանգահարեք հետևյալ համարներով՝

568776610

599299555

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝