նորություններ 13 Սեպտեմբերի, 2026 • Խաչվեացի տոնին վերաօծվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին (Photo)

Ախալքալաքում այսօր տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Խաչ առաջնորդանիստ տաճարի վերաօծումն ու վերաբացումը:

11

3

5

Արարողությանը մասնակցել են տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայ և վրաց եկեղեցու հոգևորականներ, բարերարները, հյուրեր և հավատացյալներ։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարվեց
Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. ՏԵր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։ Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Սուրբ Խաչ եկեղեցու նորոգման համար Թեմակալ առաջնորդն օրհության գրեր փոխանեցեց բարերարներին։

Վերաօծված եկեղեցում մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը։ Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

9

10

2

6

4Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը և ջերմ բարեմաղթանքները, շնորհավորեց Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման առիթով:

Սրբազանն իր գնահատանքը բերեց և օրհնությունը հղեց եկեղեցու վերակառուցման աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ շինարարներին, վարպետներին, բարերարներին և մյուս հայորդիներին: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Տոնական օրվա ավարտին եկեղեցու բակում կատարվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն, որն ուղեկցվեց ազգային պարերով։

 

12

14

13

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝