Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 697 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 93 092 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 73 877 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 853 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 38 պացիենտ, իսկ առողջացել է 2 409 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 186 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 49 047 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 518 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: