Գիտականորեն ամենից շատ հետազոտված, սակայն անբացատրելի քրիստոնեական մասունք` Թուրինյան Սավանի կրկնօրինակը, պահվում է Ախալքալաքում:
Այդ կրկնօրինակը հասել է Ախալքալաք հենց Թուրինից, որպես նվեր, Ախալքալաքի և Գումբուրդոյի Տեր Նիկոլայ Եպիսկոպոսին:
«Երբ 2008 թվականին Տեր Նիկոլայը Թուրինում էր, նա ցանկացել է աղոթել այդ Սավանի մոտ: Նա ծանոթացել է թանգարանի տնօրենի հետ, ու երբ նրանք խոսել են, Տեր Նիկոլայը պատմել է Վրաստանի մասին և, որ Վրաստանը հին քրիստոնեական երկիր է ու թանգարանի տնօրենը ինքը ցանկություն է հայտնել պատրաստել Վրաստանի համար Թուրինյան Սավանի կրկնօրինակը:2009 թվականին Թուրինից Եպիսկոպոսը բերեց իր հետ այս պարգևը: Այնուհետև կառուցվեց այս մատուռը և Սավանը դրվեց », – ասում է Ախալքալաքի և Գումբուրդոյի թեմի թանգարանի տնօրեն Նինո Մուրցխվալաձեն:
Վրացական եկեղեցուն կից փոքրիկ մատուռի մեջ, ապակու տակ, բաց վիճակում պահվում է Սավանի կրկնօրինակը: Ապակին ծածկված է վուշե կտորով, և բացվում է միայն հատուկ առիթների ժամանակ: Եվ սա, ըստ Նինո Մուրցխվալաձեի, Թուրինյան Սավանի իսկական կրկնօրինակն է:
Սավանը կոչվում է Թուրինյան, քանի որ բնօրինակը պահվում է Իտալական Թուրին քաղաքում: Սա հին սփռոցի կտոր է, որով փաթաթված էր Քրիստոսի մարմինը խաչելուց հետո, և նրա հարությունից հետո տեղի է ունեցել, ինչ-որ երեւույթ, որ գիտնականները չեն կարողանում բացատրել, խորհրդավոր կերպով մարմնի պատկերը դրոշմվել է կտորի վրա: Կտորի վրա, եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել դեմքը, խաչված ձեռքերը, և մեծ արյան բիծ աջ կողմում:
Սավանը համարվում է ամբողջ աշխարհում ամենա գիտականորեն հետազոտված քրիստոնեական մասունքը: Այս կտորի իսկության հարցը միշտ եղել է վիճելի, և այսօր, շատերը չեն հավատում Սավանի իսկությանը: Նրա հետազոտումը առաջին անգամ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սկսվել է 20-րդ դարի վերջին:
Շատ հավատացյալներ համոզված են, որ Սավանի վրա Քրիստոսի դեմքի և մարմնի բնօրինակն է:
Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես չի ճանաչում Սավանի իսկությունը, սակայն գտնում է, որ այն Քրիստոսի տանջանքների կարևոր հիշեցում է:
Ուղղափառ եկեղեցին չունի պաշտոնական դիրքորոշում իսկության հարցի վերաբերյալ: Հայ Առաքելական եկեղեցին հնարավոր է համարում Սավանի իսկությունը:
Ինչպես է հայտնաբերվել այդ կտորը և ինչ կերպով այդ պատկերը, որը ներկյացնում է լուսանկարչական նեգատիվ, անցել կտորի վրա գիտնականները չեն կարողանում բացատրել:
«Գիտնականները հետազոտելով հետքը եկել են այն եզրակացության, որ իրոք կտորի վրա արյուն է, ոչ թե ներկ և այն մարդու արյուն է, ով 30-ից 40 տարեկան է, ունի չորրորդ խմբի արյուն, բացասական ռեզուսով: Նրանք չեն ասում, որ դա հենց Հիսուսի արյունն է: Նրանք պարզապես հայտնում են արյան ԴՆԹ վերլուծության արդյունքը: Նրանք նաև ասում են, որ այդ մարդը հենց նույն կերպով խաչված, տանջված ու սպանված է ինչպես` Հիսուս Քրիստոսը », – ասում է թանգարանի տնօրեն Նինո Մուրցխվալաձեն:
Կարևորագույն հարցը, թե ինչ երևույթ է տեղի ունեցել Հիսուսի հարության ժամանակ, ինչից հետո կտորի վրա մնացել են հետքերը, փորձել են բացահայտել բազում գիտնական-ֆիզիկոսներ, սակայն դեռ այդ հարցը մնում է բաց:
Շուշան Շիրինյան