Չունչխա, Պտենա գյուղերի հողագործները սպասում են, թե երբ կգան ապահովագրական ընկերությունների գյուղատնտեսները գնահատելու հուլիսի 10-ին տեղացած կարկուտի հասցրած վնասները:
Հուլիսի 10-ին ուժեղ կարկուտ տեղաց, որը վնասեց Չունչխա, Պտենա, Օրջա, Արագվա և Խանդո գյուղերի գյուղատնտեսական դաշտերը: Այս աղետը մեկն է նրանցից, որի հասցրած վնասը փակվում է բերքի ապահովագրությամբ: Հետևելու համար, թե ինչպես է աշխատում ապահովագրությունը գործնականում, մենք այցելեցինք առավել տուժած գյուղերը` Չունչխա և Պտենա: Պարզվում է, որ այդ գյուղերի գրեթե բոլոր հողագործները իրենց բերքը ապահովագրել են «Այ Սի Գրուպ» ընկերությունում:
Չունչխա գյուղում գրեթե բոլոր հողագործները տուժել են կարկուտի վնասից: Այն ավերել է ոչ միայն կարտոֆիլի, այլ նաև բազուկի, սխտորի, կաղամբի, գազարի, սոխի և կանաչեղենի դաշտերը: Այն ինչ գյուղացիները աճեցրել էին սեփական օգտագործման և վաճառքի համար: Սակայն հողագործները ապահովագրել են միայն կարտոֆիլի և հացահատիկայինների բերքը:
Մանանա Մարգոիձեն Չունչխա գյուղից է, կարկուտը վնասել է նրա 2 հա 30 հար կարտոֆիլը: Կարկուտը փչացրել է նաև կաղամբը, լոբին, սոխը և կանաչեղենը: Նա ապահովագրել է միայն կարտոֆիլը և հուսով է, որ փոխհատուցումը մի քիչ կօգնի իրենց:
«Մենք շատ վնասներ ենք կրել կարկուտից: Մենք զանգահարեցինք, ինչպես որ հարկն է ապահովագրական ընկերություն և մեզ ասացին, որ մեկ ամսվա ընթացքում կգան վնասը գնահատելու», – ասաց Մանանա Մարգոիձեն:
Նա գտնում է, որ գնահատումը պետք է իրականացվի անմիջապես, քանի որ օրեցօր ավելի դժվար է գնահատել իրական վնասները: Մանանա Մարգոիձեն ամեն դեպքում լուսանկարել է կարկուտից տուժած դաշտերը:
Զաուրի Կոկսաձեն նույն գյուղից է, նա Սակրեբուլոյի պատգամավոր է (Շրջանային Ժողով) տվյալ տարածքային մարզից: Զաուրի Կոկսաձեն ցանել է 4 հա կարտոֆիլ, որից 1.5 հա փչացրել է կարկուտը, բացի այդ կարկուտը փչացրել է ճակնդեղի և գազարի դաշտերը:
«Իմ 1.5 հեկտարը 100 %-ով փչացած է, զանգահարեցի ապահովագրական ընկերությանը` «Աի Սի Գրուպ», ասացին որ կգան, բայց դեռ չեն եկել: Երեկ նույնպես զանգահարել եմ, ամեն օր զանգում եմ: Մեկ ամիս անց, ինչպե՞ս են հաշվելու վնասի տոկոսները», – ասում է Զաուրի Կոկսաձեն:
Ըստ նրա, անցյալ տարի նույնպես շատ ուշ են գնահատել:
«Անցյալ տարի էլ երբ կարկուտը փչացրեց, նրանք այդ ժամանակ չեկան, եկան միայն աշնանը: Վճարեցին ուշ և քիչ: Եթե այս տարի նույնպես այդպես վարվեն ես կհրաժարվեմ տվյալ ապահովագրական ընկերության ծառայություններից», – ասում է Զաուրի Կոկսաձեն:
Պտենա գյուղում տուժել են մի փոքր ավելի քիչ, քան Չունչխայում: Այս գյուղում, ինչպես գյուղացիներն են ասում՝ կարկուտը վնաս է հասցրել 12 հողագործների դաշտերին:
Ալեքսո Խոզրեվանիձեն ցանել էր 1,25 հա կարտոֆիլ, որից 70 հար-ը կարկուտը փչացրել է:
«Կակուտը խփել է ոչ ամենուր, այլ տեղ-տեղ: Գյուղում ունեի ցանած 70 հար, այդքանն էլ կարկուտը վնասել է, մնացածն այլ տեղում է: Այնտեղ ամեն ինչ կարգին է: Զանգահարեցի ընկերություն, ասացին կգան մեկ ամսվա ընթացքում: Սպասում ենք, հնարավոր է այսօր կամ վաղը գան»,- ասում է Ալեքսո Խոզրեվանիձեն:
«Ալդագի», «Այ Սի Գրուպ» և «Ունիսոն» ապահովագրական ընկերության տեղի ներկայացուցիչները և գործընկերները, պատասխանատվություն չեն կրում գնահատման գործընթացի և փոխհատուցման համար: Նրանց խոսքերով, իրենք միայն ապահովագրում են, իսկ Թբիլիսիի գյուղատնտեսները գնահատնում այն: Վնասը ակնհայտ է, հողագործները փոխհատուցման հույս ունեն: Իսկ, թե ինչպիսի ընթացք կունենա այն գործնականում հետագայում կերևա:
Շուշան Շիրինյան