Այսօր՝ հունվարի 28-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 484: Ընդ որում 324-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 23 նոր դեպք։

Ադիգենի՝ 7,
Ասպինձա՝ 2,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 13 և
Նինոծմինդա՝ 0։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 269 անձ։

Ախալցիխեում՝ 81,
Բորժոմիում՝ 95,
Ադիգենում՝ 37,
Ասպինձայում՝ 46,
Ախալքալաքում՝ 7 և
Նինոծմինդայում՝ 3:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID կլինիկաներում` 82 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 18 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4113, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 55 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 26 անձ, ընթանում է փորձաքննություն։