Ախալքալաքում երեկ մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Ջավախքի ամենատարեց բնակիչը՝ 106 տարեկան Սամսոն Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 12-ին Սամսոն Վարդանովիչը նշեց իր 106-ամյակը, իր վերջին ծննդյան օրը, որը նա նշում էր ամեն տարի, ասել էր. «Ես ոտք եմ դնում կյանքիս 107-րդ տարին»: Նույնիսկ այդ ժամանակ միշտ կենսուրախ ծերունին, ով մինչ այդ ամեն առավոտ գնում էր մթերային խանութ և փորձում էր ինքնուրույն լինել, գամված էր անկողնուն: Նրա մասին հոգ էին տանում նրա ընտանիքն ու մերձավոր հարազատները: Նա վաղուց էր վատ տեսնում և լսում, բայց դա չէր խանգարում նրան մեծ շուքով նշել ծննդյան օրերը և միշտ հյուրասիրություններ պատրաստել հյուրերի համար, որոնց միշտ սպասում էր բաց դռներով:

Samson 1

Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է 1914 թ.-ի սեպտեմբերին, Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում՝ հողագործի ընտանիքում: Կրթությամբ պատմաբան էր, մասնակցել է Ֆինլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմներին, ապա նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խիզախության և արիության համար նա ստացել է տարբեր մրցանակներ և մեդալներ: Խորհրդային ռեժիմի ժամանակ զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ: