01.12.2022
Views: 865 |
Author: Kristina Marabyan
Ախալքալաքի քաղաքապետարանը 2022 և 2023 թվականներին մունիցիպալիտետի ավտոճանապարհների ձնեմաքրման համար մրցույթ էր հայտարարել։ Առաջին անգամ մրցույթը չէր կայացել՝ մասնակիցներ չլինելու պատճառով։
Առաջին մրցույթի հայտերի ընդունումն ավարտվել էր նոյեմբերի 21-ին, ժամը 12:30-ին: Կրկին հայտարարված մրցույթում առաջարկությունների ընդունումը կսկսվի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին և կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ի ժամը 12:00-ն։
Մրցույթը հայտարարվել է նույն պայմաններով, իսկ մրցույթի նախնական գումարը ևս չի փոփոխվել և կազմում է 199 934 լարի, որից 100 000 լարին ժամանակավորապես նախատեսված է 2022 թվականին ձնեմաքրման աշխատանքների համար, իսկ 99 939 լարին՝ գալիք 2023 թվականին։
Ախալքալաքի քաղաքապետարանից պարզաբանում են, որ առաջին մրցույթը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ մրցույթի համաձայն՝ ձյունից պետք է մաքրվեն ինչպես Ախալքալաք քաղաքի որոշ փողոցներ, այնպես էլ գյուղական ճանապարհներ։ Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրվեն հետևյալ ուղղությունները.
- Վաչիան-Հոկամ-Քարսեպ-Գոգաշեն՝ 24 կմ
- Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա՝ 12,5 կմ
- Կարծախ-Ֆիլիպովկա խաչմերուկ՝ 2,5 կմ
- Սուլդա-Դադեշ՝ 4 կմ
- Կարծախ-Դադեշ խաչմերուկից՝ 2 կմ
- Չամդուրա-Մուրջախեթ-Վաչիան մայրուղու խաչմերուկից՝ 2,5 կմ
- Խորենիայի ճանապարհը կենտրոնական ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ
- Ախալքալաք-Բավրա-Կարտիկամ-Թախչա-Աբուլ՝ 14 կմ
- Կարտիկամ-Բուզավեթ՝ 3,5 կմ
- Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա՝ 11 կմ
- Բակուրիանի-Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
- Բակուրիանի-Մաջադիա-Թոթխամ ճանապարհի խաչմերուկ՝ 5,5 կմ
- Բակուրիանի-Թոթխամ-Կորխ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
- Բակուրիանի-Օրջա-Խանդո-Վարեւան-Ալաստան-Կոկիո-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 23,5 կմ
- Արագվա-Գոման-Օլվարեդ՝ 7 կմ
- Բակուրիանի-Զակ-Տրկնա-Գոման ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
- Գոման-Բալխո-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա՝ 10 կմ
- Բակուրիանի-Բարալեթ-Էխտիլա-Փոքր Սամսար-Մեծ Սամսար ճանապարհի խաչմերուկ՝ 15կմ
- Կաջո-Ագանա-Սիրկվա՝ 3,5 կմ
- Բարալեթ-Կաջո-Ալաթուման-Բեժանո՝ 10 կմ
- Բակուրիանի-Մոդեգամ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
- Բակուրիանի-Ղադոլար-Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 3 կմ
- Բակուրիանի-Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհի խաչմերուկ՝ 2 կմ
- Բակուրիանի-Տուրցխ ճանապարհի խաչմերուկ՝ 1,5 կմ
Ընդհանուր առմամբ, ձյունից կմաքրվի 174 կմ գյուղական ճանապարհ:
Պետք է մաքրվի նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները.
- Ազատություն
- Նալբանդյան
- Չարենց
- Թումանյան
- Թամար Թագուհի
- Մաշտոց
- Դարբինյան
- Մալխասյան
- Ճավճավաձե
- Ռուսթավելի
- Միկոյան
- Մարգարյան
- Ջավախիշվիլի
- Գուսան Հավասի
Ձնեքրման աշխատանքները ներառում են ինչպես մաքրում գրեյդերով (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա), այնպես էլ ռեագենտի լցնում: Ձյունը կմաքրվի միայն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմումի հիման վրա։