Այսօր, հոկտեմբերի 28-ին Ախալքալաքում նոր կորոնավարակի 15 դեպք է արձանագրվել։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 38 նոր դեպք, որից 15-ը՝ Ախալցիխեում, 15-ը՝ Ախալքալաքում, 1-ը՝ Ադիգենում, 3-ը՝ Ասպինձայում և 4-ը՝ Նինոծմինդաում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 042 անձ։ Ախալցիխեում՝ 514, Բորժոմիում՝ 98, Ադիգենում՝ 72, Ասպինձայում՝ 100, Ախալքալաքում՝ 175 և Նինոծմինդայում՝ 83: