Վարորդական իրավունքի փոխման ժամկետը երկարաձգվում է մինչ 2018 թ.-ի ապրիլի 1-ը, հաղորդում է Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով վարորդական իրավունքները, որոնք տրվել են մինչ 2006 թվականի ապրիլի 1-ը, մինչ 2018 թվականի ապրիլի 1-ը ուժի մեջ են:

Քաղաքացիները կարող են փոխել վարորդական իրավունքները ծառայությունների գործակալության կառուցվածքային բաժանմունքներում մինչ ապրիլի 1-ը: Վրաստանի խորհրդարանի որոշմամբ «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Ինչպես պարզաբանվել է Ներքին գործերի նախարարությունում, այս որոշումը կայացվել է վարորդական իրավունքները փոխել ցանկացող շատ մարդկանց առկայությամբ:

Ներկայումս տրվել է ավելի քան 90 000 վարորդական նոր վկայականներ, սակայն ըստ ծառայության գործակալության էլեկտրոնային տվյալների բազայի, մինչ 2018 թվականը փոխվելու է ավելի քան 94 000 վարորդական վկայական: Նոր փոփոխությունների համաձայն, քաղաքացիներին լրացուցիչ տրվել է երեք ամիս ժամանակ, 2006 թվականի ապրիլի 1-ից առաջ տրված, վարորդական իրավունքները փոխելու համար:

«Այն դեպքում, եթե քաղաքացին չփոխի իր վարորդական իրավունքը մինչ 2018 թվականի ապրիլի 1-ը, փաստաթուղթը ավտոմատ կերպով համարվում է կորած, ու այդ քաղաքացին կկարողանա մեքենան վարել միայն վարորդական իրավունքը փոխելուց հետո: Վարորդական իրավունքը փոխել ցանկացողները չեն հանձնելու թեորիա և փորձնական քննությունները նաև 2018 թ.-ի ապրիլի 1-ից հետո», – ասված է հայտարարության մեջ: