Թբիլիսիում, դեկտեմբերի 8-ին կայացավ հանդիպում կազմակերպված ոչ պետական կազմակերպության GRASS-ի կողմից, որտեղ Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քարթլի և Աջարիա տարածաշրջանների համայնքային կազմակերպությունները խոսեցին խնդիրների մասին, որոնցով զբաղվում են նախորդ տարվանից:
Հանդիպմանը ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, իսկ ավելի կոնկրետ Արտաքին գործերի նախարարության և Կրթության ու Գիտության նախարարության ներկայացուցիչներ:
GRASS-ը ներկայացրեց նախարարությունների ներկայացուցիչներին ծրագիրը և թեմաները, որոնցով ներկայացել էին նախորդ նոյեմբերի վերջին Միավորված ազգերի կազմակերպության ազգային փոքրամասնությունների Ֆորումին: ՄԱԿ-ում ներկայացված խնդիրերի թվում եղել են` Աբխազիայի վրացաբնակ մասի Գալիի խնդիրները, որտեղ կան դպրոցներում վրաց լեզվի ուսուցման խնդիրներ: Ներկայացվել են նաև Քվեմո-Քարթլիի դպրոցներում կրոնական ատրիբուտների առկայությանը վերաբերող խնդիրներ, որն անհարմարություն է առաջացնում դպրոցի աշակերտների և ուսուցիչների մոտ: Խոսվեց նաև Ջավախքի դպրոցներում նախադպրոցական և միջնակարգ կրթության խնդիրների մասին: Ոչ պետական կազմակերպությունները նաև ներկայացրեցին Ախալքալաքի տեղի ինքնակառավարման մարմիններում կանանց բացակայության մասին, ինչպես նաև այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի թեկնածուների մեջ ոչ մի կին չէր առաջադրվել: Ներկայացրեցին նաև Ջավախքիի համար երկար ժամանակ խնդիր հանդիսացող Վրաստանի երկքաղաքացիության տրման հարցը Ջավախքի հայության համար և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի շինարարության ժամանակ ազգային խտրականության իրավիճակի մասին:
Աջարիայի խնդիրներից ներկայացվել էր նաև գնչուների իրավիճակի մասին, ովքեր ոչ միայն ինտեգրված չեն հասարակության մեջ, այլ նաև կանգնած են կրթության և վաղ ամուսնության խնդրի առաջ: Քվեմո-Քարթլիում արդիական են նաև Արդարադատություն Տների խնդիրը և փաստաթղթերում անունների և ազգանունների սխալ գրանցման խնդիրը, որի արդյունքում մարդիկ բախվում են այլ խնդիրների հետ:
Խոսվեց նաև Հայաստանի և Վրաստանի ադրբեջանաբնակ սահմանի միջև սահմանազատման խնդիրների մասին, որի համար ձեռք են բերվել անօդաչու թռչող սարքեր Հայաստանի հետ սահմանամերձ գյուղերի մոնիտորինգի համար: Քննարկել է նաև ազգային փոքրամասնությունների համար ընդհանուր առմամբ կադրերի և դասագրքերի վերաբերյալ հարցերը:
Քրիստինե Մարաբյան