Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Ախալքալաքում կրկին ավելացել է կորոնավիրուսով հիվանդների քանակը։ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) երեկ հայտնաբերել է կորոնավիրուսի 28 դեպք։
Երեկ Ախալքալաքի ՀԱԿ֊ում անցկացվել է 114 հակագեն և 52 PCR թեստ։ Արդյունքում 28 թեստ դրական արդյունք է ցույց տվել։ Դեպքերը հայտնաբերվել են հիմնականում գյուղաբնակների շրջանում։
Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի խոսքով, մունիցիպալիտետում կորոնավիրուսով հիվանդության մակարդակը հասել է գագաթնակետին, հատկապես այն բարձր է Վաչիան և Սուլդա գյուղերում։