Վրաստանում դեկտեմբերի 1-ից մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, չեն կարող մուտք գործել զվարճանքի կենտրոններ, ռեստորաններ և այլ վայրեր: Սակայն դա լոկդաուն չէ և սահմանների փակում։ Ի՞նչ է նշանակում «կանաչ անձնագիր» և ուր չի արգելվում առանց դրա գնալ:
«Կանաչ անձնագրի» տերերն են նրանք, ովքեր՝
1. կրկնակի պատվաստված են կորոնավիրուսի դեմ
2. համավարակի ընթացքում հիվանդացել և հաղթահարել են վարակը
3. ունեն PCR թեստի բացասական արդյունք, որն արված է վերջին 72 ժամվա ընթացքում
4. ունեն էքսպրես-թեստի բացասական արդյունք, որն անցկացվել է վերջին 24 ժամվա ընթացքում
«Կանաչ անձնագիր» կպահանջեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներից և զբոսաշրջիկներից։
Ուր չի կարելի գնալ առանց «կանաչ անձնագրի»
1. ռեստորաններ, սրճարաններ, բարեր, սննդի օբյեկտների
2. թատրոն, կինոթատրոն, օպերա, թանգարաններ, համերգային դահլիճներ
3. ժամանցի վայրեր, խաղասրահներ
4. սպա կենտրոններ, ֆիթնես սրահներ
5. հյուրանոցներ
6. ճոպանուղի նստել
Այս պահանջը կտարածվի միայն հյուրընկալող օբյեկտների վրա, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ: Սակայն խախտման համար պատասխանատվություն է կրում ոչ թե հյուրը, ով խախտել է նշված կանոնները, այլ այն ընդունած ռեստորանը։ Անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված է 2 000 լարիի չափով տուգանք, իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարի:
Ուր կարելի է գնալ առանց «կանաչ անձնագրի»
1. խանութներ
2. դեղատներ
3. բանկեր
4. հասարակական տրանսպորտով ճամփորդել
5. եւ այլ նմանատիպ օբյեկտների…
Չնայած «կովիդ-անձնագրերի» կանոնակարգերի ներդրմանը, Վրաստանում պատվաստումը մնում է կամավոր։