Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավարակով վարակման 1 872 նոր դեպք, որի մեծ մասը՝ 913 դեպքը բաժին է ընկնում Թբիլիսիին:
Ինչ վերաբերվում է շրջաններին, ապա Աջարիայում հաստատվել է 296, Իմերեթիում՝ 337, Քվեմո-Քարթլիում՝ 89, Շիդա Քարթլիում՝ 54, Գուրիայում՝ 32, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 90, Կախեթի՝ 13, Մցխեթա-Մթիանեթի՝ 30, Սամցխե-Ջավախք՝ 11, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում 7-ական դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակի 18 692 ակտիվ դեպք: Վերջին մեկ օրում ապաքինվել է 603 պացիենտ:
Կորոնավարակից մեկ օրում մահացել է 14 մարդ, որից 8 պացիենտ մահացել է Թբիլիսիում, 4-ը՝ Իմերեթիում, 2-ը՝ Աջարիայում:
3832 մարդ բուժում է ստանում երկրի տարբեր կլինիկաներում, որից 1969 պացիենտ բուժվում է թբիլիսյան հիվանդանոցներում, իսկ Աջարիայում՝ 657:
Այս պահի դրությամբ երկում 401 պացիենտի վիճակը ծանր է, որից 159-ը՝ Թբիլիսիում, 80-ը՝ Աջարիայում: Արհեստական շնչառական ապարատին են միացված 117 մարդ, որից 71-ը՝ Թբիլիսիում, իսկ 23-ը՝ Աջարիայում:
2249 մարդ գնտվում է կովիդ-հյուրանոցներում, որոնցից 1216-ը Աջարիայում, իսկ 775-ը՝ Թբիլիսիում:
Կորոնավիրուսից տանը բուժվողների թիվը երկրում կազմում է 12 611:
Կարանտինային գոտիներում են գտնվում 3769 մարդ, որից 748-ը՝ Թբիլիսիում, իսկ 1937-ը՝ Աջարիայում:
Ամբողջ երկրում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 27 736 մարդ, որից 3600-ը՝ Թբիլիսիում, 10 910-ը՝ Աջարիայում, 4102-ը՝ Իմերեթիում:
Պաշտոնական StopCov կայքի տվյալներով, փետրվարի 26-ից մինչև այսօր երկրում բացահայտվել է կորոնավարակի 30 303 վարակման դեպք: