Ախալքալաքի մունիցիպալիտետի Մշակույթի տանը գործող «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթը և վրացական «Մուրջի» համույթը ի պատիվ իրենց հոբելյանների, համապատասխանաբար` 20 և 10 տարի, պարգևատրվել են պատվոգրով:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ախալքալաքի երկու հիմնական պարային համույթները որպես մրցանակ ստացել են պատվոգրեր: «Ջավախք» համույթը նշում է իր 20-ամյակը: Համույթը հիմնադրվել է 2000 թ.-ի, հոկտեմբերի 22-ին: Համույթի հիմնադիրն ու ղեկավարներն են Աշուղ Ալիկ Քսպոյանը և Լամարա Քսպոյանը: Համույթը հիմնականում կատարում է հայկական ազգային պարեր:

«Մուրջի» պարային համույթը 10 տարեկան է: Համույթը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 10-ին և պարում են հիմնականում վրացական պարեր: «Մուրջի» համույթի ղեկավարն ու հիմնադիրը Գիորգի Մետրեվելին է:

Երկու խմբերում էլ պարում են տարբեր տարիքի և ազգության երեխաներ՝ հայեր, վրացիներ, հույներ:
Երկու համույթներն էլ մասնակցել են տարբեր փառատոների, մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ և պատվոգրեր ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում: Նրանք արժանապատվորեն ներկայացրել են Ախալքալաքի մունիցիպալիտետը տարբեր միջազգային և պետական փառատոներում:
Համավարակի պատճառով համույթի հոբելյանները լայնորեն չեն նշվում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը բարձր է գնահատում համույթների ներդրումը շրջանի մշակութային զարգացման գործում:
«Երկու համույթների կազմակերպման և ստեղծման առաջին իսկ օրերից ես մասնակցել եմ, և այժմ կարող ենք ասել, որ մունիցիպալիտետն ունի արժանի և կայացած համույթներ: Նրանք մասնակցել են տարբեր միջազգային և պետական մրցույթների, դարձել դափնեկիրներ և մրցանակակիրներ, ստացել բազմաթիվ մեդալներ, գրան-պրի, ինչպես նաև ճանաչում », – ասաց Վալերի Ստելմաշովը:
Նման նյութեր:
Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 345: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
19.01.2021 | նորություններ
Երեկ ձյան առատ տեղումներից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհները բաց են, բացի Թախչա գյուղից:
19.01.2021 | նորություններ
2021 թվականին, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի դպրոցականների տրանսպորտավորման տենդերը դեռ չի հայտարարվել, սակայն, դպրոցականների տրանսպորտավորումը չի կանգնեցվել, նախկին ընկերությունը համաձայնել է երեխաներին տեղափոխել մինչև նոր տենդերի…
18.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի բնակիչները դժգոհ են նրանից, որ բազում բողոքներ ներկայացնելուց հետո գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ լուծված չէ՝ այն բացարձակապես չի հերիքում:
18.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 18-ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կորոնավարակի նոր դեպքեր չեն հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 296: Ընդ որում…
18.01.2021 | Հասարակություն
Այս շաբաթ օդերևութաբանները կանխատեսում էին առատ ձյուն Ախալքալաքում և լեռնային այլ շրջաններում: Դեռ երեկ երեկոյան ձյուն էր գալիս, իսկ առավոտյան Ախալքալաքի փողոցներում փռում էին ազդանյութ՝…
18.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Գրանցվել է նաև մահվան մեկ դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում…
17.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 282: Ընդ որում 321-ը՝…
16.01.2021 | Հասարակություն