Այսօր՝ փետրվարի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 687, որից 330-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 1 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 0
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 0
Ախալքալաք՝ 1
Բորժոմի՝ 0 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 94 անձ. Ախալցիխեում՝ 12, Բորժոմիում՝ 68, Ադիգենում՝ 6, Ասպինձայում՝ 4, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 12 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում մարդ չի առողջացել: Մահվան դեպք ևս չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 610, իսկ մահացածներինը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 123 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 2 անձ, ընթանում է փորձաքննություն։