Սեպտեմբերի 3-ին Այազմա գյուղում, որտեղ ծնվել է Գուսան Հավասին, Ծալկայի շրջանի նախաձեռնությամբ և Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ Գուսան Հավասու երգերի ավանդական տոնը:
Միջոցառումը սկսվեց Գուսան Հավասու կիսանդրու և Այազմա գյուղի կենտրոնում իր պատվին անվանված հրապարակի բացմամբ: Նախաձեռնողն ու հովանավորն է ծնունդով ղզլքիլիսացի, այժմ մոսկվայաբնակ` Էդգար Արամյանը: Բացումից հետո սկսվում է աշուղական երգերի տոնը: Հնչում են գուսանի՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Հավասիի (Մարկոսյան Արմենակ Պարսամովիչ) երգերը:
Տոնական միջոցառմանը մասնակցում են Ծալկայի շրջանի համույթները, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակները և կատարողներ Հայաստանից:
Հավասի (25.12.1895 – 22.02.1978), իսկական անունը Մարկոսյան Արմենակ Պարսամովիչ, հայ աշուղ: Դասական գուսանական արվեստի վերջին ներկայացուցիչներից էր, ժողովրդի շրջանում հայտնի էր, որպես բազմաթիվ երգերի հեղինակ: Արմենակ Մարկոսյանը ծնվել է 1896 թ. Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակից լիովին զրկվում է տեսողությունից: Երբ հայրը նկատում է, որ երիտասարդ Արմենակն ունի վոկալային ունակություններ, ուղարկում է նրան հարևան գյուղում սովորելու, որտեղ էլ նա սովորում է նվագել սազի վրա:
Բորիս Ղարսլյան