Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք: Այժմ դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 10524: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 170-ի:
Ապաքինվել է ևս 27 մարդ: Այժմ նրանց ընդհանուր թիվը կազմում է 3454:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 քաղաքացի:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: