Կորոնավիրուսի համավարակի ժամանակ կիրառված սահմանափակումների պահպանմանը նպաստելու համար շատ պետություններ սահմանել են տուգանքներ՝ դրանք խախտելու համար: Վրաստանը և Հայաստանը բացառություն չէին: Այնուամենայնիվ, այս երկու երկրներում տուգանքների ներդրումը տարբեր արդյունքներ տվեց: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արտակարգ դրության ավելի քան 2 ամիսների ընթացքում ավելի շատ տուգանքներ են արձանագրվել, իսկ Վրաստանում դրանց գումարային չափը 4 անգամ ավելի է:
Յուրաքանչյուր երկիր յուրովի էր արձագանքում կորոնավիրուսի տարածման վտանգին՝ սահմանափակելով տեղաշարժը, փողոց դուրս գալը, պարտադրելով հասարակական վայրերում դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը… Որոշ դեպքերում պետությունները ձեռնարկում են ավելի ծայրահեղական միջոցներ, ինչպիսիք են՝ տուգանքների ներդրումը, ինչը Վրաստանում արդարացվեց COVID-19-ով հիվանդացության դեպքերի ցածր մակարդակով, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին:
Հայաստան
Մարտի 16-ից առ այսօր Հայաստանում գործում է արտակարգ դրություն: Անհրաժեշտությունից ելնելով, սահմանափակ են բնակիչների որոշ իրավունքներ, ինչպիսիք են.
. մարդկանց տեղաշարժի իրավունքը
. տնտեսական գործունեության մի շարք տեսակները
. բնակչության մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները:
Այս սահմանափակումների խախտման համար սահմանվել էին խոշոր տուգանքներ՝ 100-250 հազար դրամի (207,78 – 519,46 ԱՄՆ դոլար) չափով և անգամ մինչև մեկ ամսով ազատազրկում։
Հայաստանում մեր գործընկերների՝ Fip.am-ի տվյալների համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը մտցվել է արտակարգ դրություն: Մարտի 16-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է արտակարգ դրության 10 172 վարչական խախտում, և վարչական այս գործերի առնչությամբ հավաքագրվել է 1 միլիարդ 22 միլիոն դրամի (2 123 548.09 ԱՄՆ դոլար) տուգանք:
Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10,000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։
Հունիսի 14-ից դիմակ կրելը պարտադիր դարձավ հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը նույնպես սահմանվեց 10 հազար դրամ (20.78$)՝ 100-250 հազար դրամի փոխարեն։
Եթե արտակարգ դրության առաջին երկու ամսում՝ մարտի 16-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, կայացվել էր արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ կիրառելու 10 հազար որոշում, ապա «Fip.am»-ի փոխանցմամբ՝ ըստ ոստիկանության տվյալների՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար կազմվել է 39,316 արձանագրություն։ Միայն հունիսի 11-ին՝ մեկ օրվա ընթացքում, արձանագրվել է օրենքի 1 403 խախտում:
Հունիսի 7-ի դրությամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազվել է 25 137 վարչական արձանագրություն դրանցից՝
. դիմակների բացակայություն՝ 3 427
. ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտում՝ 9 173
. ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնների խախտում՝ 97
. ազատ տեղաշարժի կանոնների խախտում՝ 12 231
. տնտեսական գործունեության չդադարեցում՝ 209:
Արտակարգ դրությունը Հայաստանում նախնական տվյալներով կտևի մինչև հուլիսի 13-ը:
Վրաստան
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 21-ին։ Այնուհետև մարտի 23-ից որոշ տարածքներում հայտարարվել էր խիստ կարանտին, ապա մարտի 30-ից՝ համընդհանուր կարանտին։
Սահմանափակումները հետևյալն էին՝
Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում էր տնից դուրս գալ
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում էր տնից դուրս գալ
Արգելվում էր 3-ից ավելի մարդկանց հավաքվել ցանկացած հանրային վայրում, բացի դեղատնտերից և մթերային խանութներից
Արգելվում էին հարսանիքները, հոգեհացերը և այլ մասսայական միջոցառումները:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի որոշակի պայմանների խախտման համար սահմանվել են տուգանքներ:
Արտակարգ դրության ժամանակ օրենքով նախատեսված մեկուսացման կամ կարանտինային կանոնների խախտման տուգանքը սահմանվել է 3000 լարի մեկ ֆիզիկական անձի դեպքում (974.03 $), իսկ իրավաբանական անձի դեպքում` 15 000 լարի (4870.13$)։ Ոչ արտակարգ դրության պայմաններում տուգանքի չափը նվազեցվել էր՝ մեկ ֆիզիկական անձի համար սահմանվել էր մինչև 2000 լարի (649.35 $), իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարի (3246.75$):
Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, հակառակ դեպքում պարտավոր են 50 լարի (16.23$) տուգանք վճարել, իրավաբանական անձանց համար տուգանքի չափը 500 (162.34$) լարի է։
Մարտի 21-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Jnews-ին ՆԳՆ-ից տրամադրած վիճակագրության համաձայն, արտակարգ դրության ռեժիմի խախտման 8 737 դեպք է արձանագրվել՝ ընդհանուր 26 463 000 լարի չափով (8 591 883,12 դոլար): Այստեղից՝
. ինքնամեկուսացման խախտում կամ կարանտինային տարածքից հրաժարական` 144 դեպք` 432,000 լարի
. ուղևորափոխադրումների կամ ճանապարհորդության կանոնների խախտում՝ 1,406 դեպք՝ 4,218,000 լարի
. երթևեկության կանոնների խախտում՝ 430 դեպք՝ 1,290,000 լարի
. փակ հաստատությունում շահագործման կամ առևտրի կանոնների խախտում՝ 39 դեպք` 117,000 լարի
. ավելի քան 3 մարդու հավաք կամ երկմետրանոց հեռավորության խախտում` 1 850 դեպք` 5 550 000 լարի
. պարետային ժամի խախտում` 4,820 դեպք` 14.460,000 լարի
. տեղաշարժ՝ առանց ID քարտի՝ 27 դեպք՝ 81 000 լարի
. իրավաբանական անձի կողմից արգելված արտակարգ գործունեություն՝ 21 դեպք` 315,000 լարի
. արտակարգ դրության կանոնների կրկնակի խախտման համար սկսվել է հետաքննություն և հարուցվել է քրեական գործեր` ընդհանուր 227 դեպք:
Վրաստանում արտակարգ դրությունն ավարտվել է մայիսի 22-ին:
Ելնելով Վրաստանի և Հայաստանի ՆԳՆ-ների տրամադրած տվյալների՝ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում տուգանքների վարչական արձանագրությունների թիվը 4 անգամ ավելին է (Հայաստան՝ 39,316, Վրաստան՝ 8737), քան Վրաստանում: Չնայած դրան, Վրաստանում հավաքագրված տուգանքների ընդհանուր ծավալը 4 անգամ (Հայաստան՝ 2 123 548.09 դոլար, Վրաստան՝ 8 591 883.12 դոլար) ավելին է, քան Հայաստանում:
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի երկրների շարքում Վրաստանում գրանցվել է COVID-19-ից վարակվելու և մահվան ելքով դեպքերի ամենաքիչ քանակությունը: